ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «VOX POPULI» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում մահապատժի դեմ հանդես են եկել Հասարակական կարծիքի «Vox Populi» հետազոտությունների կենտրոնի կողմից հարցվածների 40,5 տոկոսը, մահապատժին կողմ են արտահայտվել 37,7 տոկոսը եւ 21,8 տոկոսը` դժվարացել են պատասխանել: Ինչպես նշվում է Կենտրոնի մամլո հաղորդագրությունում հարցվածների 41,2 տոկոսը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը որոշում կընդունի երկրում մահապատժի վերացման օգտին, 15,5 տոկոսը` հակառակ կարծիքի է եւ 43,3 տոկոսը` դժվարացել է պատասխանել: Համաձայն նույն հարցումի, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է մահապատժի վերացմանը Հայաստանում` հարցվածների 46,5 տոկոսը տվել է դրական պատասխան, 12,5 տոկոսը` համամիտ չի եղել դրան եւ 41 տոկոսը` դժվարացել է պատասխանել: Նշենք, որ հարցումն անցկացվել է Երեւանում` հեռախոսով 2002 թվականի սեպտեմբերին: Հարցմանը մասնակցել է 568 մարդ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---