ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումներն, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ծրագրված են նաեւ դեսպան Չեչելաշվիլիի ելույթները Երեւանի պետհամալսարանում եւ Ամերիկյան համալսարանում: Նշենք, որ նոյեմբերի 1-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահում է Հայաստանը` կես տարի ժամկետով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---