ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան ինչպես ՆԱՏՕ-ի երկրների, այնպես էլ Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ պետությունների ղեկավարների նիստերը: Հայաստանի պատվիրակության ղեկավար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա գագաթնաժողովում, ինչպես նաեւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ: Պատասխանելով Իրանին հայկական «Լիզին» ընկերության սարքավորման վաճառքի առնչությամբ վերջերս բարձրացված աղմուկի պատճառով Հայաստանին գագաթնաժողովին հրավիրելու հարցում մերժելու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին` Օսկանյանը հիշեցրել է, որ Հայաստանը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի լիիրավ անդամ է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---