Բրյուսելում կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի իրագործումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կներկայացվի ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը եւ կքննարկվի վերջինիս գնահատաման զեկույցը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Ս.Սարգսյանն այցի շրջանակներում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի եւ Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ:

Ապրիլի 5-ին պատվիրակությունը կվերադառնա Եր-ան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---