Պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար Միքայել Հարությունյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրության համաձայն նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում:



Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշ֊տոնակատարի պարտականություններից: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հա֊յաս֊տանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---