Վ.Ռուշայլո. ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ մեծ հույսեր են կապվում

PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում անձամբ ես դրական եմ գնահատում: Մենք գիտենք նրան նախորդ աշխատանքի բերումով եւ անձնական կապեր ունենք նրա հետ»,-ապրիլի 5-ին Երեւանում հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ վարչապետն արդյունավետ կաշխատի ապագայում: «Մենք ցավով ընդունեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վախճանը, որի հետ երկար ժամանակ ենք աշխատել եւ արդյունավետ էինք համարում նրա աշխատանքը»,-նկատել է Ռուշայլոն: Նրա խոսքերով, նոր վարչապետի նշանակումն իրողություն է եւ այդ իրադարձության հետ մեծ հույսեր են կապվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---