Վարդան Օսկանյանը ողջունել է դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստման համար: Վարդան Օսկանյանը ողջունեց դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը` կարեւորելով առաջիկա ընտրությունների անցկացումն ամենաբարձր միջազգային չափանիշներով: Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱՊՀ բազմաբնույթ միջոցառումներին, մասնավորապես հումանիտար համագործակցության ընդլայնման եւ խորացման գործընթացներին, ինչպես նաեւ կառուցողական կեցվածքը ԱՊՀ բարեփոխման հայեցակարգի քննարկումներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---