Պետդեպարտամենտի ուղղված զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն դեռ հստակ դիրքորոշում չունեն Ղարաբաղի հարցով

PanARMENIAN.Net - 2006 թվականի Մարդու իրավունքների հարցով Պետդեպարտամենտի ուղղված զեկույցում ասվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ հստակ դիրքորոշում չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ, անընդհատ փոփոխություններ են լինում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի դիրքորոշուներում` Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում: «Հենց դրանում է կայանում այս ուղղումների գլխավոր պատճառը, քանի որ Պետդեպարտամենտը սովոր չէ ուղղել արդեն պատրաստի տեքստը: Այս դեպքը բացառություն էր: Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ սա եւ նման զեկույցները հանդիսանում են քաղաքական ճնշման միջոց ցանկացած երկրի, այլ ոչ թե, ասենք, հենց Հայաստանի կամ Ադրբեջանի վրա»,- ընդգծել է Գրիգորյանը:



Հիշեցնենք, որ հայկական կողմի պահանջով անցյալ շաբաթ տեքստից հանվեց «Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին ձեւակերպումը, սակայն ապրիլի 24-ին տեքստը խմբագրվել է եւ ներկայացվել սկզբնական ձեւով: Ներկա դրությամբ զեկույցում գրված է «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջաններն ու Լեռնային Ղարաբաղը»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---