Հայաստանում նշանակվել է Եվրամիության գործերի ժամանակավոր հավատարմատար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Ռաուլ դե Լյուզենբերգերին նշանակել է Հայաստանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար: Այդ մասին Երեւանում հաղորդել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, Ռաուլ դե Լյուզենբերգերը դիվանագետի կարգավիճակ ունի, ինչպես նաեւ գլխավորում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունը: «ԵՄ-ն Երեւանում արդեն ունի իր ներկայացուցչությունը, ինչի կապակցությամբ ժամանակավոր հավատարմատարի նշանակումը վկայում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության կարգավիճակի բարձրացման մասին: Երկկողմանի հարաբերությունների բարձրացման մյուս փուլը կդառնա դեսպանի նշանակումը»,- ասել է Տ. Դավթյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---