Հայաստանը մտադիր է խորացնել քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպական Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը զրուցակիցները դրական գնահատեցին ԵՄ-ՀՀ համագործակցությունը: Վարդան Օսկանյանը հայտնեց հայկական կողմի ցանկությունը` խորացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը` քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքները: Նախարար Օսկանյանը նշեց, որ ադրբեջանական կողմի քաղաքական կամքի ձեւավորման դեպքում հնարավոր է առաջիկայում գրանցել առաջընթաց:



Այս կոնտեքստում նախարար Օսկանյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈՒԱՄ-ի բանաձեւի վերաբերյալ` նշելով նախաձեռնության բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-թուրքական հարաբերությունների, միջուկային խնդիրների վերաբերյալ Իրանի հետ ԵՄ բանակցություններում վերջին զարգացումների շուրջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---