ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի ընթացքում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Ժան Պյեռ Ռաֆարենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Նախատեսվում են նաեւ Հայաստանի ղեկավարի հանդիպումները էկոնոմիկայի, ֆինանսների եւ արդյունաբերության, ինչպես նաեւ տրանսպորտի եւ տուրիզմի հարցերով նախարարների հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի հռչակավոր հայերի` Շառլ Ազնավուրի եւ Ժանսեմի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---