ՀՀ ղեկավարը ԵՄ դիտորդական առաքելություններից ակնկալում է ընտրական գործընթացների օբյեկտիվ գնահատականներ11 մայիսի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդարանական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Մարի Ան Իսլեր Բեգենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիտորդներին` մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում այստեղ գտնվելու եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Ռոբերտ Քոչարյանն ընտրությունները կարեւորել է երկու տեսանկյունից. նշելով, որ դրանք առաջինն են սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում ձեւավորվելու է նոր լիազորություններով խորհրդարան, եւ երկրորդը` նախորդում են նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարի գնահատմամբ, նախընտրական շրջանը եւ բուն քարոզարշավն անցել են հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում, քաղաքական ուժերը լայն հնարավորություններ են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները: Զրուցակիցները քննարկել են ընտրական գործընթացի, դրա դիտարկման հիմնական սկզբունքների հետ կապված հարցեր: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել դիտորդներին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Եվս մեկ անգամ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու կառավարության վճռականությունը, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ դիտորդական առաքելություններից ակնկալել է օբյեկտիվ գնահատականներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |