Վարդան Օսկանյանն Ստարսբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ11 մայիսի 2007 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ստրասբուրգում կայացել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվել է կարգավորման բանակցությունների սեղանին դրված փաստաղթղթի էությունը: «ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու միջնորդները ճշտել են նաեւ այցելությունների ժամանակացույցը: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գործող նախագահի Երեւան ժամանելուց առաջ տարածաշրջան կայցելեն համանախագահները, ինչից հետո հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Բոլոր այդ այցելությունները կարող են դառնալ նախապատրաստություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 8-10»,- ասել է Կարապետյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |