ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԵՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների գործունեությունը ակտիվ է այնքանով, որքանով դա թույլ են տալիս հանգամանքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նա խոստովանել է, որ այդ հիմնախնդրի լուծումը այնքան էլ հեշտ չէ, ինչպես դա թվում էր Վաշինգտոնին Փարիզում եւ Քի Վեսթում 2001 թվականին կայացած բանակցությունների ընթացքում: Այն ժամանակ ամերիկյան միջնորդը ակտիվ էր, քանի որ տեսնում էր որոշակի հնարավորություններ, որոնք կարող էին հանգեցնել դրական արդյունքի, ասել է դեսպանը: Նրա խոսքերով, ներկայումս ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ, սակայն Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող նախընտրական շրջանը լավագույն ժամանակը չէ փոխզիջումային քայլերի համար: Մոտակա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախատեսում են անցկացնել հերթական հանդիպումը: Իսկ միջնորդները փորձում են հանդիպում կազմակերպել նրանց անձնական ներկայացուցիչների մակարդակով, հաղորդել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---