ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - 2002 թվականի նոյեմբերի 1-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահողի պարտականությունները վեցամսյա ժամկետով անցնում են Հայաստանին: Ելույթ ունենալով Տիրանայում ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահության ընթացքում առաջնությունը կտրվի այդ կազմակերպության անդամ-երկրների համագործակցության ընդլայնմանը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում: Հատուկ ուշադրություն կդարձվի նաեւ ՍԾՏՀ համագործակցությանը միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրամիության եւ ՄԱԿ-ի հետ: Վարդան Օսկանյանը մասնավորապես ասել է, որ Սեւծովյան տարածաշրջանի համար, որտեղ քաղաքական տարաձայնությունները առավել հաճախ են խաթարում ընդհանուր շահերը , տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են լինել այն սպեղանին, որը կամրապնդի բիզնեսով, հասարակական կամ պետական գործունեությամբ զբաղվող այն անձանց դիրքերը, ովքեր շահագրգռված են հաղթահարելու սահմաններն ու խնդիրները` անձնական ու ընդհանուր նպատակներին հասնելու համար: ՍԾՏՀ-ն ստեղծել է նման համագործակցությունը հնարավոր դարձնող մեխանիզմները, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---