ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՉԽԱԽՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Զարգացնելով ռազմական հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ, Վաշինգտոնը հետապնդում է նույն ռազմավարական նպատակները, Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Այդ նպատակների թվում դեսպանը նշել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմական ղեկավարության հետ լավ հարաբերությունների հաստատումը, զինվորականների հանդեպ ժողովրդավարական վերահսկման ուժեղացումը եւ աջակցությունը սահմանների պահպանության եւ ահաբեկչության սպառնալիքներին հակազդելու գործում: «Ռազմական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մենք կառուցում ենք այնպես, որպեսզի չխախտվի նրանց միջեւ հաստատված ուժերի հավասարակշռությունը», - նշել է Ջոն Օրդուէյը: Դիվանագետի խոսքերով` մոտ ապագայում կարելի է սպասել Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ջոզեֆ Ռալսթոնի այցը Երեւան, որն արդեն եղել է Բաքվում եւ Թբիլիսիում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---