ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՍԻՐԻԱՅԻՑ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Սիրիայից Հայաստան կժամանի տեխնիկական մասնագետների աշխատանքային խումբ` հայ-սիրիական տնտեսական կապերին գործնական բնույթ հաղորդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի հավատարմատար Ֆայեզ Աբսին Երեւանում կայացած Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Ընդգծելով, որ Հայաստանն ու Սիրիան միշտ ունեցել են եւ ունեն բարեկամական հարաբերություններ եւ մեծ տնտեսական ներուժ, Ֆ.Աբսին ասել է, թե Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ քաղաքական կայունությունը հանրապետությունում հնարավորություն է ստեղծում տնտեսական զարգացման համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---