ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՍՊԵԿՏՐԸ

PanARMENIAN.Net - Երեւան է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հյուրերը հաղորդել են, որ նարնց այցի նպատակն է` նպաստել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ավելի սերտ փոխգործակցությանը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրին: Վլադիսլավ Սուրկովը վստահություն է հայտնել, որ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովի առաջիկա այցը Հայաստան լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության ակտիվացման համար: Խոսելով վերջին շրջանում Կրասնոդարի երկրամասում հայերի հետ կապված խնդիրներին, նրա նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը ասել է, որ դրանք հրահրված սադրանքներ են եւ որեւէ առնչություն չունեն ազգամիջյան հարաբերությունների հետ: Տկաչովը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին պաշտոնական այցով լինել երկրամասում, ինչը գոհունակությամբ ընդունվել է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---