ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կարող է աջակցել բարեփոխումների ակտիվացմանը Կովկասյան երկրներում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով: Այդ մասին,ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: «Դա կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ կապահովի մեր սեփական անվտանգությունը», - ընդգծել է նա: Էլիզաբեթ Ջոնսի խոսքերով, ՆԱՏՕ-ն նոր հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ «գնալով ավելի մեծ կարեւորություն ձեռք բերող, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երիտասարդ երկրների հետ»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---