ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Մոսկվայում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու առնչությամբ: «Հայաստանում մեծ հուզմունքով են հետեւում իրադարձությունների զարգացմանը եւ հույս ունեն, որ այդ իրավիճակը շուտափույթ լուծում կստանա եւ պատանդները կվերադառնան իրենց ընտանիքների եւ հարազատաների մոտ»,-նշվում է ուղերձում: «Պատանդների հափշտակումը եւ ահաբեկչական գործողությունները ուղղված են իրավիճակի ապակայունացմանը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ վախի մթնոլորտի ստեղծմանը միջազգային հանրության շրջանում»,- ասվում է փաստաթղթում: Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով «մենք կարող ենք եւ պետք է ճնշենք ահաբեկչության ցանկացած դրսեվորում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---