ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՀԱՆԴԵՊ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ Եվրամիությունը մոտ ժամանակներս հետաքրքրություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամաբ: Այդ մասին, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է բոլոր եվրոպական կառույցների հետ, որոնց օրակարգում առկա է ղարաբաղյան հիմնախնդիրը: «Այսօրվա դրությամբ, դա երկու կազմակերպություններ են` ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի Խորհուրդը, որը վերջերս ակտիվացրել է իր մասնակցությունը այդ հարցում ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակներում»,-ասել է Վ.Օսկանյանը: Ընդ որում, ավելացրել է նա, ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացվում է եւ այլ կազմակերպություններում` ՄԱԿ-ում եւ Եվրամիությունում, որը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել հարավկովկասյան տարածաշրջանին: Օսկանյանի կարծիքով, այսօր Հայաստանի համար չկան սուր հարցեր: «Կան որոշ բարդություններ, սակայն մինչ այժմ մեզ հաջողվել է խուսափել այնպիսի ձեւակերպումներից, որոնք անցյալում հանգեցնում էին լուրջ հետեւանքների, ինչպես օրինակ, 1996 թվականի լիսաբոնյան հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ»,-նկատել է նախարարը: Նման բան չի կրկնվել եւ արդեն չի լինի, ասել է նա: Նշենք, որ 1996 թվականի դեկատեմբերի 3-ին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել էր, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձրագույն աստիճանի եւ անվատնգության երաշխիքների տրամադրության պայմանով: Դա չստացավ պաշտոնական փաստաթղթի բնույթ Հայաստանի դիրքորոշման շնորհիվ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---