ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի սկզբին աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Կասյանովը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտնել տնտեսական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այսօր նախանշված է նրա այցը Մոսկվա, որտեղ այլ հարցերի շրջանակում կքննարկվեն Ռուսաստանի վարչապետի Երեւան կատարելիք այցի կոնկրետ ժամկետները: Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, Կասյանովի երեւանյան այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել արձանագրություն Հայաստանի կողմից ռուսական պետական վարկերի մարման դիմաց իր ունեցվածքի մի մասը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի իրականացման վերաբերյալ: Տվյալ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա վերջնականապես կարգավորել Ռուսաստանի առջեւ Հայաստանի պարտավորվածության հարցը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել` Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկերի տեսքով պարտքի մարման դիմաց (101 միլիոն դոլար), Հայաստանի ունեցվածքի փոխանցման կարգի մասին: Պայմանագիրը ներառում է արարողակարգային հարցեր, եւ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կկայանա ունեցվածքային ակտերի փոխանակում: Այս պայամանագրի համաձայն Ռուսաստանը կստանա Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» ՓԲԸ-ի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ-ի, Երեւանի նյութաբանության ԳՀԻ-ի բաժնետոմսերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---