ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ24 հոկտեմբերի 2002 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի մի մասի վրա արգելանք է դրվել Հայաստանի կառավարության հանդեպ այդ ընկերության 1 մլն դոլար կազմող ֆինանսական պարտավորությունների չկատարման պատճառով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդ որում, նա հրաժարվել է ասել, թե ինչի հետեւանքով են գոյացել տվյալ պարտավորությունները, որոնք պատճառ են հանդիսացել «ԱրմենՏել»-ի վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու մասին Հայաստանի տնտեսական դատարանի կողմից վերջերս կայացրած որոշման համար: Նախարարը նաեւ դժվարացել է պատասխանել, թե հատկապես բաժնետոմսերի որ մասի վրա է արգելանք դրվել, բացատրելով, որ կառավարությունը դեռ պետք է հաշվի այդ ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի շուկայական արժեքը եւ այնուհետեւ, ելնելով տուգանքի գումարից, որոշի, թե որ մասի վրա պետք է արգելանք դրվի: Այն դեպքում, եթե «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր ԿՁժ հունական ընկերությունը չվճարի պարտավորությունների գումարը, Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի բռնագրավել բաժնետոմսերի այդ մասը եւ հանել դրանք վաճառքի, ասել է Դավիթ Հարությունյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |