Ռ.Քոչարյան. «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց մեր նոր պետականության ամուր հիմքերը»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողվորդին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսին մեր ժողովրդի մղած հերոսամարտերի եւ տարած հաղթանակների արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը: Դարավոր ընդհատումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը:Չնայած իր կարճաժամկետ գոյությանը` այն դրեց մեր նոր պետականության իրավական, տնտեսական, գիտամշակութային զարգացման ամուր հիմքերը: Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկն է, հիմքը ներկա Հայաստանի:



Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը հավատարմորեն շարունակի Մայիսի 28-ին վերագտած ճանապարհը, քանզի այն խորհրդանշում է ազգային անկախության եւ ազատության հավերժական արժեքները»:



Նշենք, որ այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնակատարության կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել ի հիշատակ 1918 թվականի մայիսի 26-ի Սարդարապատի ճակատամարտի հերոսների: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, նախարարներ, դիվանագիտական ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---