ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՔՐԵԱԾԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Անցած հանգստյան օրերին քաղաքական կոալիցիայի համակարգող խորհրդի անդամները քննարկել են Հայաստանում վերջին ժամանակներս սրված քրեածին իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, կոալիցիայի ակտիվիստները, մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ, հայտարարել են, որ հանրապետության իրավապահ մարմիններից գործուն քայլեր են ակնկալում վերջերս հաճախակի դարձած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ձեւավորված քաղաքական կոալիցիայի մեջ են մտնում Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---