ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքում է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ու Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կտրականապես համաձայն չէ ամերիկյան մամուլում հնչեցրած կարծիքի հետ այն մասին, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն: «Մեր հարաբերությունները շատ հարթ են եւ նորմալ, առանց հատուկ հակասությունների: Մենք միշտ համատեղ աշխատանք ենք վարել, եւ ԼՂՀ իշխանությունները, հատկապես նախագահը, միշտ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ցանկացած զարգացման մասին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:



Հիշեցնենք, որ Christian Science Monitor թերթն օրերս մի հոդված է հրապարակել, որում պնդում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեն: Գործնականում, Հայաստանը տատանվում է անկախ Ղարաբաղի եւ Հայաստանի մաս հանդիսացող Ղարաբաղի միջեւ»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---