Ա.Իսկանդարյան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը արդյունք չի տա

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը Սանքտ Պետերբուրգում ոչինչ չի տա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, կողմերը կբաժանվեն այդպես էլ որեւէ որոշում չկայացնելով ղարաբաղյան հարցի շուրջ: «Կլինեն ոչինչ չնշանակող հայտարարություններ, ինչպես Ռամբույեում եւ Բուխարեստում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է շատ երկար տեւել: Առնվազն ոչինչ չի հուշում, որ կողմերը կարող են համաձայնության գալ, եւ չկա մի փաստաթուղթ, որի տակ կարող են իրենց ստորագրությունները դնել երկու երկրների նախագահները»,-ընդգծել է Իսկանդարյանը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը կկայանա հունիսի 9-10 Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
---