Տարածաշրջանում որոշակի հակահայկական համակարգի պայմաններում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ քաղաքականությունը կարող է տեղին լինել 4 հունիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները չեն ենթադրում, որ Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ կփոխվի: Երկուշաբթի օրը Երեւանում նման կարծիք է հայտնել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: «Եթե տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանը որոշ զիջումների կգնա հանուն խաղաղության տարածաշրջանում, դա չի նշանակում, որ ադրբեջանական հասարակությունում կդադարեն Հայաստանը դիտարկել որպես, մեղմ ասած, մրցակցի»,-գտնում է նա: Այդ առիթով Դեմոյանը նշել է, որ 1991 թվականից ի վեր Ադրբեջանը որոշակի կոդ ունի, որը առկա է ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ հանրության գիտակցության մեջ: «Այդ ծածկագիրը, ԴՆԹ-ի պես, այդ երկրի ժառանգական գործոնն է»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Դեմոյանի, խնդիրը չի սահմանափակվում վիճահարույց տարածքների հարցով, այն համալիր բնույթ է կրում: «Մեր առջեւ տարածաշրջանում հետագա գոյության հնարավորության գլոբալ հարցն է ծառացել եւ սա չափազանցություն չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ տարածաշրջանում ձեւավորվող հակահայկական համակարգում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ դիրքորոշումը տեղին կլիներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |