Հայ քաղաքագետը բացառում է Ղարաբաղի հարցով Երեւանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը27 հունիսի 2007 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից ուժային ճնշումների հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման դեպքում բացառվում է, գտնում է հայ քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իրական քաղաքական տեղաբաշխման համատեքստում ես բացառում եմ նման գործողությունները, քանի որ այդ հարցը քաղաքական է, այլ ոչ թե իրավական»,- հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները կարող են տարածաշրջան գալ միայն այն դեպքում, եթե այս հարցը ուղիղ նշանակություն ունենա Եվրոպայի համար: «Այն պահին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ընհանուր բնակչության քանակը հասնի 20 միլիոնի եւ այդ երկու պետությունների սահմանները գտնվեն Եվրոպայից երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա, այն ժամանակ էլ դա կարող է տեղի ունենալ»,- հավելել է նա: Իսկանդարյանը գտնում է, որ աշխարհում մի քանի տասնյակ նման հակամարտություն կա, եւ այդ պատճառով «միջազգային հանրությունը դրանք բոլորը մի անգամից լուծելու ուժ չունի», հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |