Հայաստանը կարող է արգելափակել Ադրբեջանի մուտքը ԱՀԿ

PanARMENIAN.Net - Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մենք անպայման կասենք մեր խոսքը: Միակողմանի սահմանափակումները, որ Ադրբեջանը դնում է Հայաստանի առջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, անընդունելի են, եւ կարծում եմ, որ ԱՀԿ-ն պետք է անպայման անդրադառնա այդ հարցին»,-ասել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հայաստանը ԱՀԿ-ի անդամ է 2003 թվականից: Որպեսզի հավակնորդ երկիրը դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, անհրաժեշտ է ձայների բացարձակ քանակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---