Հայաստանը պետք է հանդես գա Հարավային Կովկասի տարածաշրջանի համախմբան օգտին

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Հարավային Կովկասում երկու տենդենց է նկատվում. մեկը ուղղված է տարածաշրջանի ժողովուրդների օտարացմանը, մյուսը` համախմբմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ընտրի երկրորդ ուղին: «Դա ելնում է համազգային եւ պետական շահերից: Այդ դեպքում մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին: Հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններից հետո երկիրը պետք է ավելի զորեղ դառնա, որպեսզի նրան հաշվի առնեն»,- ընդգծել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---