Մեթյու Բրայզա. Առաջիկայում ղարաբաղյան գործընթացում առաջընթացի ակնկալիքներ չկան

PanARMENIAN.Net - Կոսովոյի խնդրի լուծումը ունիվերսալ չէ մյուս հակամարտությունների, մասնավորապես ԱՊՀ տարածքում, կարգավորման համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, յուրաքանչյուր հակամարտություն եզակի է եւ նրանց միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ կլիներ: «Ես կարծում եմ, որ ՌԴ իշխանությունները չեն համաձայնվի Կոսովոյի անկախության անհապաղ հռչակմանը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նպատակն է բանակցությունների միջոցով փոխզիջման եւ համաձայնության հասնել կարգավորման շուրջ: Դա վերաբերում է նաեւ Կոսովոյի խնդրին: Ճիշտ է, ես պետք է ընդգծեմ, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղը առավել մոտ է կանգնած Հելսինկյան համաձայնություններին եւ առավել պատրաստ է բանակցությունների քան ԱՊՀ մյուս չճանաչված հանրապետությունները: Եվ ես գտնում եմ նաեւ, որ Աբխազիայի հակամարտության լուծման համար պետք է ստեղծել միջնորդների խումբ ԵԱՀԿ ՄԽ նմանությամբ»,-ասել է Բրայզան:



Նա նաեւ նշել է, որ Կոսովոյի վերաբերյալ որոշումը չի կարող կանխորոշել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության մասին հարցը: «Տարածքային ամբողջականության հարցին հարկավոր է շատ զգույշ մոտենալ»,-ասել է Բրայզան: Նա նշել է նաեւ, որ առաջիկայում ղարաբաղյան գործընթացում առաջընթացի ակնկալիքներ չկան: «Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող կառուցողական բան ներմուծել: Իսկ այն, որ ես ասում էի թե լուծումը մոտ է, չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է շուտափույթ լուծում ստանալ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած վերջին հանդիպումը հաստատում է դա»,-ասել է Բրայզան: Նա նշել է, որ օգոստոսի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն որոշ նոր գաղափարներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---