ՀՀ Արդարադատության նախարարությունը երկարաձգել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաթղթերի ընդունումը մինչեւ դեկտեմբերի 20-ը 4 սեպտեմբերի 2007 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարարությունը երկարաձգել է աջակցության տրամադրման ժամկետը «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուների ժառանգներին համապատասխան փաստաթղթերի եւ դիմումների ձեւակերպման հարցում մինչեւ դեկտեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Նրա խոսքերով, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնության տրամադրումը, ովքեր եղել են ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուները, սկսվել է հուլիսի 20-ին եւ ծրագրվում էր անցակցնել մինչեւ սեպտեմբերի 20-ը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր նախարարության իրավաբանների կողմից արդեն 800 դիմում է ձեւակերպված:Նշենք, որ Հայաստանի Արդարադատության նախարարությունում, հայտարարությունները կարող են ներկայացնել այն անձինք, ում նախնիների անուններն ընդգրկված են «Աքսա» ընկերության կողմից ներկայացված ցուցակում եւ որը ներկայացված է www.armenianinsurancesettlementaxa.com կայքում կամ որին հնարավոր է ծանոթանալ հետեւյալ հեռախոսահամարով` +37410 58 30 23: Որպեսզի հաստատվի անձի կապը վերընշված ցուցակում ընդգրկված մարդկանց հետ, անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. ծննդյան վկայական, վկայական մահվան եւ ամուսնության մասին, անձնագիր, սոցիալական քարտ, տոհմածառ, նամակներ, լուսանկարներ եւ արյունակցական կապը հաստատող այլ փաստաթղթեր, հաղորդում է Regnum-ը: Հիշեցնենք, որ Փարիզում ստորագրվել է համաձայնագիր երկրում ամենամեծ ապահովագրական ընկերություն «Աքսա»-ի եւ Կալիֆորնիայի իրավաբանական ընկերության միջեւ: Ընկերության ավանդատուների շարքում են միլիոնավոր հայեր, ում հարազատները զոհվել են 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայում: Խոսքը բավականին խոշոր գումարի մասին է: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները ընհանուր առմամբ կստանան $17 մլն: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |