Մեկ ամսից Հայաստանը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հայտարարություններին միանալու իրավունք է ստանալու 6 սեպտեմբերի 2007 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) ծրագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել է ֆինանսական մասը համաձայնեցնել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր է այդ ծրագրի իրականացումը, քանի որ այն իր մեջ ներառում է համագործակցություն եվրակառուցվացքների հետ բոլոր ասպարեզներում: «Կարեւոր է այն, որ փաստաթղթում շեշտը դրվում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության վրա, բարեփոխումներ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում, անցում եվրոպական չափանիշներին: Այդ ծրագրի իրագործման շնորհիվ, հայկական ապրանքների համար կբացվի եվրոպական շուկան»,- ասել է Օսկանյանը:Նա նաեւ նշել է, որ ENP մասնակի-երկրների հանիպմանը Բրյուսելում ընդունվել են այս ծրագրին վերաբերող հիմնական կետերը: «Դա համագործակցությունն է տնտեսական բնագավառում, վիզային ռեժիմի թեթեւացումը ENP երկրների համար եւ ֆինանսական ծրագրերը` ուղղված բարեփոխումներին: Մենք եւս մեկ շատ կարեւոր համաձայնգրի ենք հասել. մեկ ամսից Հայաստանը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հայտարարություններին միանալու իրավունք է ստանալու. այն հայտարարություններին, որոնք չենք հակասում մեր երկրի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Օսկանյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |