Տնտեսական կապերը Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարկավոր է ակտիվացնել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը: ԱԳ նախարարը երախտագիտությամբ նշեց ԱՊՀ, եվրոպական իսլամական ու նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի, որի գլխավոր քարտուղարն էր պրն. Գալալը, եւ Հայաստանի գործակցությունը, որի շնորհիվ վերջին 14 տարիների ընթացքում Հայաստանից բազմաթիվ պաշտոնյաներ են վերապատրաստվել Եգիպտոսում: Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի եւ Եգիպտոսի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Խոսելով գոյություն ունեցող նպաստավոր իրավապայմանագրային դաշտի մասին` զրուցակիցները նշեցին տնտեսական ոլորտում երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---