Ադրբեջանի միլիարդային բյուջեն ոչ մի լավ բանի չի հանգեցնի11 սեպտեմբերի 2007 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմականացման հարցում կարելի է երկու հիմնական պահ առանձնացնել. ռազմական ծախսերի մեծացում, որոնք արգելակում են երեք պետություններից յուրաքանչյուրի տնտեսական բարեփոխումների ընթացքը եւ սոցիալական սեկտորի զարգացումը, ինչպես նաեւ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության խախտումը: Այդ մասին «Հարավային Կովկասի ռազմականացում» կոնֆերանսին հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: «Ադրբեջանի միլիարդային բյուջեն ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եթե հաշվի առնենք բանակի ղեկավար մակարդակներում առկա կոռուպցիան: Արդբեջանի համար ավելի լավ կլիներ, եթե այդ գումարները ծախսվեին սոցիալական կարիքների, այլ ոչ թե զինված ուժերի համար ուսուցողական ծրագրերի վրա»,- նշել է նա: Խոսելով Վրաստանի մասին` Գիրագոսյանը նկատել է, որ այս պետության կողմից ընդունված ուղղվածությունը դեպի Արեւմուտք ու անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հակադրվել վրացական քաղաքականությանը չկարգավորված հակամարտությունների հարցով:«Հայկական բանակը ավելի մարտունակ է, կարգապահ, քան վրացականն ու ադրբեջանականը: Ադրբեջանը 72 հազար հոգանոց բանակ ունի, որը ամենամեծ բանակն է Հարավային Կովկասում, այն դեպքում, երբ Վրաստանում ընդամենը 17500 զինվոր է: Այնուամենայնիվ, տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը կախված է ոչ թե զինված մարդկանց քանակից, այլ պետությունների ներքին քաղաքականությունից` հիմնված օրենքի գերակայության, լավ կառավարման, ինչպես նաեւ սեփական տնտեսության վրա, որը կախված չէ մեծ աշխարհաքաղաքականությունից»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |