Ռուդոլֆ Փերինան համոզված է, որ «ԱՄՆ-ն դեսպան կունենա ՀՀ-ում, սակայն չգիտի թե երբ Բուշը կառաջադրի նրա թեկնածությունը»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան հուսով է, որ Երեւանում ամերիկյան դեսպանի նշանակման հարցը մոռացված չէ: «Ես համոզված եմ, որ մենք կունենանք դեսպան, սակայն չգիտեմ, թե երբ ԱՄՆ նախագահը կառաջադրի նրա թեկնածությունը»,-նշել է Փերինան լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 13-ին: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի դեսպանների բոլոր թեկնածուներին առաջադրում է Սպիտակ տան ղեկավարը, սակայն այն հաստատվում է Սենատում: «Սակայն մենք արդեն ունենք Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հետ կապված անհաջող փորձը»,-ասել է Փերինան, հաղորդում է «Ռեգնումը»: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, համաձայնվելով դեմոկրատների առարկություններին:



Հոգլանդի նշանակման դեմ կրկին հանդես եկավ Ռոբերտ Մենենդեսը, որն անհնար է համարում մի դիվանագետի նշանակումը, որը հրաժարվում է 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածներն Ցեղասպանություն անվանել: Նախկինում Սպիտակ տունը հայտարարել էր, թե կպնդի Հոգլանդի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի կողմից Ռ.Հոգլանդի թեկնածության հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին նույնպես արգելափակվեց սենատոր Ռ.Մենենդեսի կողմից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---