Ռ. Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Բակո Սահակյանի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ, Հայաստանի նախագահը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն: Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը, եւ նա նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---