Ռոբերտ Սիմոնս. Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ

Ռոբերտ Սիմոնս. Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ PanARMENIAN.Net - «Ինչպես գիտեք, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: Արդեն բազմիցս Դաշինքի անունից ասվել է, որ մասնակցությունը IPAP ծրագրին ոչ մի կերպ կապված չէ կազմակերպությանն անդամակցելու հետ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Դաշինքին, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, կաշխատեն այլ ժամանակացույցով: «Ինչ վերաբերում է Վրաստանին, նա, առաջին հերթին պետք է կարգավորի հարաբերությունները հարեւան երկրների եւ Ռուսաստանի հետ, հետո արդեն հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մասին: Մենք մտադիր չենք դառնալ դիմակայության մասնակիցներ, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, դա երկարատեւ գործընթաց է: Վրաստանն այժմ աշխատում է ՆԱՏՕ-ի ինտենսիվ ծրագրով: Եթե նախատեսված պահանջները կատարվեն, հնարավոր կլինի խոսել հաջորդ փուլի մասին: Որքան գիտեմ, Ադրբեջանը եւս մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարց չկա»,-ասել է Դաշինքի ներկայացուցիչը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---