Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ՆԱՏՕ-ն չի կարող ոչ ճնշել, ոչ ստիպել Թուրքիային

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է նորմալ հարաբերություններ ունենան հարեւանների հետ: Թուրքիան եւ Հայաստանը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները: Դաշինքն այդ հարցում չի կարող ճնշել, ստիպել Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նրա hիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանն ուղղակի մասնակցում է Դաշինքի ծրագրերին, եւ այդ առումով չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: «Հայաստանին աջակցում են Դաշինքի բոլոր անդամները, եւ ես հուսով եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը կլուծվի եւ սահմանը կբացվի»,-նշել է Սիմոնսը:



Ինչ վերաբերում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի հայտարարությունն այն մասին, թե լավ կլիներ, եթե Թուրքիան զորքեր մտցներ Նախիջեւան, ապա Ռ.Սիմոնսը նշել է, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը: «Կարող եմ հստակ ասել, որ Թուրքիան նման քայլի չի գնա: Այդ երկիրը Դաշինքի ակտիվ անդամներից է եւ նրա քաղաքականությունը չի հակասում դաշինքի նպատակներին եւ խնդիրներին»,-ընդգծել է Սիմոնսը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---