Հոկտեմբերի 1-ին Վարդան Օսկանյանը մեկնելու է Նյու-Յորք մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Նյու-Յորք մասնակցելու ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանին: Նյու-Յորքում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հոկտեմբերի 2-ին նախարար Օսկանյանը Նյու-Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հոկտեմբերի 3-ին նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Գլխավոր Ասամբլեայի նիստին, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին նա ելույթով հանդես կգա ԳԱ Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության նիստին: Նույն օրը նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:



Հոկտեմբերի 5-ին նախարար Օսկանյանը կմեկնի Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Այնտեղ Վարդան Օսկանյանին կշնորհվի նաեւ Dean's Medal մրցանակը: Հաջորդ օրը վերադառնալով Նյու-Յորք` ՀՀ արտգործնախարարը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---