Լիբանանը միակ արաբական երկիրն է աշխարհում, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական քարոզչությունը փորձում է արաբական աշխարհում ներկայացնել ղարաբաղյան հակամարտությունն որպես քրիստոնյաների եւ մահմեդականների բախում: Այդ առումով ընթացող հակահայկական քարոզարշավը մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նրա խոսքերով, այդ հարցում Հայաստանն անուշադրության է մատնել արաբական աշխարհը: Հայ դիվանագետը նշել է, որ պաշտոնական Բաքուն դեռեւս հաղթում է տեղեկատվական պատերազմում, եւ դա կարող է բացասաբար անդրադառնալ արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: «Չի կարելի անտեսել մեկ միլիարդից ավելի մարդկանց կարծիքը, որոնք հիմնականում իսլամ են դավանում: Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը շրջապատող երկրներում, ինչպես նաեւ արաբական երկրներում, անհետանան հայկական համայնքները»,-ընդգծել է հայ դիվանագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ Լիբանանը միակ արաբական երկիրն է աշխարհում, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
---