Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի 9 հոկտեմբերի 2007 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուշադրություն չի դարձնում ագությանը` սպանությունների մաիսն գործերը քննելիս, երեքշաբթի Երեւանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան: «Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի: Ներկայումս գլխավոր դատախազությունն արդեն ավարտել է լրագրող Պոլիտկովսկայաի եւ Ռուսաստանի ԿԲ առաջին փոխնախագահ Կոզլովի սպանությունների հետաքննությունը»,-հավաստիացրել է նա: Միեւնույն ժամանակ Չայկան հավելել է, որ ամեն տարի Ռուսաստանում կատարվում է շուրջ 35 հազար սպանություն, բազում այլ հանցագործություններ, հաղորդել է «Նովստի-Արմենիան»: Նշենք, որ ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը բացվել է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 9-ին, որտեղ գլխավոր դատախազների եւ առաջին տեղակալների մակարդակով մասնակցում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքմենիան, Ռուսաստանը, Վրաստանը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |