Հայաստանի նախագահն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին: Կողմերը դրանք գնահատել են որպես կայուն երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում հաջողության հասնելու համար: Խոսվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցերի մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---