Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպելու է Նիկոլա Սարկոզիի հետ19 հոկտեմբերի 2007 - 19:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետություն: Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների, քաղաքապետերի, ֆրանսահայ ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընթրիքի ժամանակ: Փարիզում գտնվելու օրերին ՀՀ վարչապետի հետ հարցազրույց կունենան «Ֆիգարո» եւ «Պոլիտիկ ինտերնասիոնալ» պարբերականները: Վարչապետ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ֆրանսիայում ուսանող հայաստանցի երիտասարդների հետ, հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |