ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՍԿԱԾ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՔՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը եւ մի շարք ադրբեջանցի քաղաքական գործիչներ դիվանագիտությամբ զբաղվում են սիրողական մակարդակով: Այդպես է Հայաստանի հանրային հեռուստատետսությանը մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Վիլայաթ Գուլիեւի վերջերս արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Բաքվի պատրաստակամության մասին, «եթե Հայաստանը չմիջամտի բանակցային գործընթացին»: Նրա խոսքերով, նման հայտարարություններ ադրբեջանական կողմից հնչում են 1991-1992 թվականներից, երբ Հայաստանը հենց դիտորդի դիրքորոշում ուներ: Սակայն 1993 թվականին ԼՂՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկկողմ հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը ինքը պնդեց, որպեսզի բանակցություններին մասնակցի նաեւ Հայաստանը, հիշեցրել է Ա.Ղուկասյանը: Արդյունքում, նրա խոսքերով, հայտնի Բիշքեկյան համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդեն եռակողմ էր: Այդ կապակցությամբ ԼՂՀ ղեկավարրը հայտարարել է, որ հազիվ թե արժե լուրջ ընդունել Գուլիեւի վերջին հայտարարությունները: Արկադի Ղուկասյանի խոսքերով, Հայաստանը ունի իր տեղը եւ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ հենց ինքն է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---