ԵՄ-ն հուսով է, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում19 նոյեմբերի 2007 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ-ն այդ հարցում ելնում է նրանից, որ Կոսովոյի խնդիրն առանձնահատուկ է: «Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն, իր առանձնահատկությունն ունի եւ հարկավոր է գտնել համապատասխան լուծում յուրաքանչյուրի համար առանձին, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Կոսովոյի խնդրի լուծումը չպետք է ազդի այլ հակամարտությունների կարգավորման վրա, սակայն, հավանաբար, անխուսափելի է այն, որ Կոսովոն հույսեր եւ մտավախություններ կառաջացնի այլ չլուծված խնդիրների դեպքում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմ է ցանկացած հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի տեսակետից»,-ընդգծել է դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |