Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների ցուցակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ավարտվել է Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը: Ինչպես հայտնել է ՀՀ ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղերը ներկայացրել են. ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԼՄ-հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---