ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որից հետո սկսվում է քաղաքացիական պատերազմը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Բի-Բի-Սի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսը: Նրա կարծիքով, երկրում ստեղծված լարվածության պատճառը երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ծայրաստիճան սրված հարաբերություններն են: Իրավիճակի նորմալացման համար, ինչպես գտնում է եվրոպացի խորհրդարանականը, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է իր իշխանական լիազորությունների մի մասը հանձնի ընդդիմությանը, ինչը թույլ կտա ապացուցել վերջիններիս իրենց օրինական լինելը: «Դա հատկապես կարեւոր է անել այժմ` գալիք նախագահական ընտրությունների նախօրեին»,- գտնում է Ա. Գրոսը: Նրա կարծիքով, քաղաքական դաշտի ոչ բավարար զարգացվածության պատճառով, Ադրբեջանի իշխանությունները եւ ընդդիմությունը չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը: «Նրանք արհամարհում են միմյանց, այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, թե ապրում են տարբեր երկրներում»,-նշել է ԵԽԽՎ պատգամավորը: Նման իրադրությունը, գտնում է նա, չափազանց վտանգավոր է հասարակության համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---