Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է, հատկապես վերջին տարիներին22 դեկտեմբերի 2007 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ, հաղորդույմ է նախագահի մամլո ծառայությունը:Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայ-իրանական համագործակցությունը վերջին մի քանի տարիներին հատկապես արդյունավետ է ընթացել` շնորհիվ հանգիստ, հետեւողական ու կառուցողական աշխատաոճի, եւ որ դրանում մեծ ներդրում է ունեցել նաեւ դեսպանը: Նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր նախանշված ծրագրերը եւս նույն հաջողությամբ կիրագործվեն: Դեսպանն ասել է, որ գոհունակության զգացումով է հեռանում Հայաստանից, քանի որ բոլոր այն ծրագրերը, որոնց մասին խոսվել է Նախագահ Քոչարյանի հետ իր ունեցած առաջին հանդիպմանը` արդեն իրականություն են դարձել: Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Ալիռեզա Հաղիղյանին իր հետագա գործունեությունում եւ ողջույններ փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |